Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցում՝ Լորանժ և Առագաստ սրճարանների մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Բոլոր սենյակներն ու խոհանոցը կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։