Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց դուպլքս բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Պաուլաներ գարեջրատան հարևանությամբ՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը ունի յուրահատուկ դիզայն, կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանում առկա է 3 սանհանգույց։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում։ Բնակարանն ունի գեղեցիկ ընդարձակ բաց պատշգամբ: Բակը հսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով: Ցանկության դեպքւմ տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ՝ 140 -160 $, վարձ` 1700-3000 $։ Viber, WhatsApp +(374) 77600-010 Արթուր