Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Երվանդ Քոչարի փողոցում՝ 14 հարկանի շենքի 14-րդ հարկում: Բնակարանը մասամբ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։