Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկի մոտ՝ Մարգարյան ծննդատան հարևանությամբ՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Շենքում գործում է 24-ժամյա անվտանգություն։ Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն Oրավարձ՝ 140-200$։