Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան` 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայում՝ 11 հարկանի էլիտար նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է՝ ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ , գազամատակարարմամբ և Էլեկտրականությամբ։ Բնակարանի ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։