Թումանյան փողոցում վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Վարձակալության ողջ ընթացում Ձեր տրմադրության տակ կլինի ողջ անհրաժեշտ տեխնիկան և կահույքը: Հարևանությամբ կան նաև խանութներ և սրճարաններ։