Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զաքյան փողոցում 5 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: էլեկտրական լարերը և ջրատար խողովակները ևս նոր են։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։