Տիգրան Մեծ պողոտայի վրա՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ "Երևան" կինոթատրոնի շենքում վարձով կամ օրավարձով է տրվում այս 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարանը, որը գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 100 ք.մ.։ Տեղադրված է օդորոկիչ։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր, սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, "Տաշիր" առևտրի կենտրոնը, մոտ է կանգառին։