Երեք սենյականոց բնակարանը գտնվում է Փոքր Կենտրոնում, Եզնիկ Կողբացի փողոցի վրա, նորակառույց 13 հարկանի շենքի 6-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը 85 ք.մ է: Եվրովերանորոգված է, հագեցած հետաքրքիր դիզայներական լուծումներով: Կահավորված է: Ջեռուցումը կենտրոնացված է, ապահովված է մշտական ջրով, անցկացված է կաբելային հեռուստատեսություն: Շենքում կա 2 վերելակ, բակում` խաղահրապարակ: Շենքում գործում են անվտանգության և աղբահանման ծառայություններ: Եթե Դուք գնահատում եք հարմարավետությունը, ապա այս բնակարանը Ձեր համար է: