Այս շատ օրիգինալ՝ անգլիական ոճով ձևավորված բնակարանը կտրվի երկարաժամկետ վարձակալության Սայաթ-Նովա փողոցի վրա։ Գտնվում է վեց հարկանի շենքի երրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, լիովին կահավորված է, ապահովված է համապատասխան տեխնիկայով։ Տեղադրված է գազի կաթսա։ Արևկող է։ Վարձակալելով այս բնակարանը դուք կզգաք Անգլիայի շունչը ցանկացած սենյակում՝ լինի դա ճաշասենյակ, ննջասենյակ թե սանհանգույց։ Բարձրաճաշակ գունային գամմա։ Մոտակայքում Մոսկվիչկա սուպերմարկետը, բազմաթիվ խանութներ և ժամանցի վայրեր։