Վարդանանց փողոցի վրա՝ Սախարովի հրապարակից ոչ հեռու, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է երեք հարկանի բնակելի շենքի նախավերջին հարկում։ Բնակարանը վերջերս է ենթարկվել եվրո վերանորոգման և ամբողջովին կահավորված է։ Բոլոր կոմունիակցիաները անցկացված են, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, ինչպես նաև օդորակիչ։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում: Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր։ Քիչ հեռու տեղակայաված է Հանրապետության հրապարակը և մետրոկայարանը։