Հին Երևանցի փողոցում` Հյուսիսային պողոտայի հետ հատման կետում` «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց բնակելի շենքի չորրորդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բնակարանը հագեցած է ողջ անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, մետրո կայարան, դպրոց և մանկապարտեզ: