Պուշկինի փողոցի վրա երկարաժամկետ վարձակալության է տրվում երեք սենյականոց բնակարան, որի մակերեսը կազմում է 100 քմ. և գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում: Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոարտադրության: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված ժամանակակից, նորաոճ կահույքով: Ինտերիերը իր գունավոր երանգներով ավելի հաճելի կդարձնի Ձեր բնակությունը: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, կա դպրոց և մանկապարտեզ: