Այս եվրովերանորոգված, հարմարավետ բնակարանը տրվում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության։ Այն գտնվում է Սարյանի այգու մոտ՝ բազմաթիվ բրենդային խանութներից, ժամանցի վայրերից, մշակութային կենտրոններից, Կասկադից և Օպերայից ընդամենը երկու քայլ հեռու։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրո, բոլոր էլեկտրալարերը և ջրատար խողովակները՝ նորացված։ Սենյակների հատակները պատված են կաղնե մանրահատակով։ Լիովին կահավորված և տեխնիկայով հագեցած բնակարան է։ Անցկացված է ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Հյուրասենյակի կողմից ունի բաց պատշգամբ, որը նայում է փողոցի ուղությամբ։ Վարձակալության ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինեն նաև ներկառուցված պահարանները։ Մեքենա կայանելու համար կունենաք բակի ազատ տարածքից օգտվելու հնարավորություն։