Մաշտոցի պուրակի հարևանությամբ՝ Արամի փողոցի վրա, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ինտերերին տրված են գեղեցիկ լուծումներ, որին համապատասխան էլ ընտրված է կահույքը։ Բնակարանի լուսային էֆեկտները էլ ավելի գեղեցիկ տեսք են տալիս բնակարանին։ Ունի ջեռուցման և հովացման կոնտրոնացված համակարգ, ինչպես նաև հակահրդեհային համակարգ։ Խոհանոցը և հյուրասենյակը միացված են։ Շենքի տակ կա նաև մեկ մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, ժամանցի վայրերը և այլն։