Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, Ամիրյան–Մաշտոց հատման կետում, "Բիբլոս" բանկի կողքը տեղակայված տաս հարկանի շենքում վաճառվում է ամբողջովին վերանորոգված բնակարան։ Բնակարանը կահավորված է և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Դրսի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Պատուհանները նայում են Ամիրյան փողոցին։ Ապահովված է բոլոր կոմունիկացիաներով՝ Wi-Fi ինտերնետով և կաբելային հեռուստատեսությամբ։ Բակում նախատեսված են կայանատեղեր մեքենաների համար։ Մոտակայքում կան խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր և "АRAY" հանրախանութը։