Այս ընդարձակ բնակարանը գտնվում է Վարդանանց–Խանջյան խաչմերուկում տեղակայված նորակառույց շենքում, որտեղ գործում է անվտանգության համակարգ։ Մուտքի դուռը մետաղյա է։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Անցկացված է ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Ունի Վարդանանց փողոցի ուղղությամբ նայող պատշգամբ։ Շենքի տարածքում կա ազատ տարածություն մեքենա կայանելու համար, շրջակայքում՝ թե՛ ժամանցի, ուսումնական կենտրոններ, թե՛ խանութներ, բանկեր և այլն։