Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 88 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան Ամիրյան փողոցում, նորակառույց 14 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առկա է 2 օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, կահավորված և հագեցած գույքով, հատակը սալիկապատ է: Ննջարանները հարմարավետ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանում կա լվացքատուն: Շենքում գործում են անխափան վերելակներ: Մոտակայքում կան անհրաժեշտ սուպերմարկետներ, խանութներ, սրճարաններ, դեղատներ, բանկեր: