Վարձակալության է տրվում դիզայներական ոճով վերանորոգված 168 քմ մակերեսով 3 սենյականոց ինքնատիպ, ընդարձակ բնակարան Վարդանանց փողոցում՝ նորակառույց էլիտար 18 հարկանի շենքի 14-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ,ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է բարձրակարգ մանրահատակով, խոհանոցը սալիկապատ է, կահավորված, հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ննջարանները հարմարավետ կահավոված են: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, անխափան աշխատող վերելակներ, կա ավտոկայանատեղի: Մոտակաքում են Վերնիսաժը, Զորավար Անդրանիկ մետրոյի կայանը, Հանրապետության Հրապարակը, խանութներ, բանկեր: Վարձակալություն` 2100 - 2900 $: