Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 110 քմ մակերեսով բնակարան Արամի փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է կենտրոնացված ջեռուցման համակարգով, հովացումը կատարվում է օդորակիչով, հատակը ծածկված է մանրահատակով, տեղադրված են եվրո պատուհաններ։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Առկա է 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են և համալրված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի՝ հավելավճարով։ Մոտակայքում են գտնվում Մալիբու զբոսայգին, խանութները, բանկերը, դպրոցները, սրճարանները և ժամանցի վայրերը։