Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ ու լուսավոր բնակարան՝ 100 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, Հյուսիսային պողոտայում, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Հատակը ծածկված է սալիկներով և լամինատով։ Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված են ժամանակակից տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի պողոտա: Շենքում գործում է վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, Կարապի լիճը, բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։