Վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր, գեղեցիկ վերանորոգված բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում, Մալիբու այգու մոտակայքում, 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Երկու սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները ժամանակակից ոճով կահավորված են, ապահովված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ունի բացօթյա պատշգամբ: Շենքն ունի անխափան վերելակ և անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերն ու ժամանցի վայրերը: