Հյուսիսային պողոտայում` քաղաքի լավագույն հատվածում վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց լուսավոր, ընդարձակ բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բնակարանը կահավորված է և հագեցած անհրաժեշտ կենցաղային իրերով և տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հյուսիսային պողոտա: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած սանտեխնիկայով: Առկա է շուրջօրյա անվտանգության համակարգ: Շենքն ունի սպասարկման վճար ամսական` 150 $, որի մեջ ներառված է ջեռուցման և օդափոխության համակարգերի ծախսը: