Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հովացումն իրականացվում է օդորակիչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։