Վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 108 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում` Հյուսիսային պողոտայի խաչմերուկի մոտ, 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտյա դռներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` լոջջա: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, մետրոն և Հանրապետության հրապարակը։