Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Կահավորված է փայտից կահույքով և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Բնակարանը ունի բաց պատշգամբ` դեպի Ամիրյան փողոց բացվող: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։