Վարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով և ընդարձակ բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց էլիտար շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը անհատական է։ Ունի 2 բաց պատշգամբ` քաղաքի հիանալի տեսարանով։ Բնակարանը կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով և հագեցած է տեխնիկայով: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն, բնակարանի հետ կարելի է վարձակալել նաև ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: