Հյուսիսային պողոտայում վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ և հարմարավետ բնակարան, որի մակերեսը 106 քմ է։ Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի 2 բաց պատշգամբ։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։