Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ "Էվրիկա" սուպերմարկետի և Հ. Պարոնյանի տուն–թանգարանի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է երեք հարկանի բնակելի շենքի առաջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված է հարմարավետ կահույքով։ Սենյակները ունեն շատ լավ դասավորվածություն։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկպատաված են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ մի փոքր հեռու նաև ժամանցի վայրեր, դպրոց և մանկապարտեզ։