Մովսես Խորենացու փողոցում, վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի բարձրահարկ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ եվրո նորգված է և չբնակեցված, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Առկա է բաց պատշգամբ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ գույքով, համալրված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: