Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ` 190 քմ մակերեսով և 4 բաց պատշգամբով բնակարան, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, նորակառույց 22 հարկանի շենքի 15-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ նորոգված է, բոլոր սենյակները կահավորված են, հագեցած են բարձրորակ արտադրության տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ պրեսգրանիտով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Սանհանգույցը պատված է իտալական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ունի տեռասա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան: Ննջասենյակներից մեկը masters bedroom է՝ առանձին զգեստասենյակով և լոգասենյակով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, բակում կա խաղահրապարակ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: