Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 97.5 քմ մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում, 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով։ 2 սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում կա վերելակ և ստորգետնյա կայանատեղի` հավելավճարով։ Մոտակայքում են բանկերը, դպրոցը, մանկապարտեզը, խանութները, սրճարաններն ու ժամանցի վայրերը։