Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ Կասկադ Հիլս թաղամասում, 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: Շենքն ունի անվտանգության համակարգ, լվացքատուն, բացօթյա լողավազան, հանդիսությունների սրահ, խաղասենյակ և մարզասրահ։