Դավթաշեն 4-րդ թաղամասում վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան 80 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է կերամիկական սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով: Բնակարանը համալրված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքում գործում է 2 վերելակ, բեռնատար և մարդատար: Բակը խնամված է, մոտակայքում կան տարբեր խանութներ, պոլիկլինիկա, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: