Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը, խոհանոցի և միջանցքի հատակը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղ։