Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան փողոցում՝16 հարկանի պանելային շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։