Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան ևԿոմիտաս փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, առկա են նաև ներկառուցված պահարաններ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող։ Բակում առկա է տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում։