Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Ցանկության դեպքում բնակարանը կկահավորվի։