Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 75 ք.մ մակերեսով Կոմիտասի պողոտայում ՝ 5 հարկանի շենքի 2-րդ հարկում, Երևան Սիթի սուպերմարկետից ոչ հեռու: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Մոտակայքում կան խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր: Բնակարանը ազատ կլինի ապրիլի 8-ից: