Կիևյան փողոցում, Բարեկամության մետրոյից ոչ հեռու վարձակալության է տրվում 68 քմ մակերեսով 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, համալրված` գույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է խորդանոց: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կա դեղատուն, դպրոց, տարատեսակ խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ: