Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 118 քմ մակերեսով, որը գտնվում է Արաբկիրում՝ Ռիո առևտրի կենտրոնի մոտ, 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Հատակից մինչև առաստաղ ձգվող վիտրաժների շնորհիվ բնակարանն ունի գեղեցիկ լուսավորություն: Սենյակները գեղեցիկ և բարձրաճաշակ կահավորված են, հագեցած կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է 2 վերելակ, ունի մարզասրահ և անվտանգության համակարգ՝ աշխատակիցներով։ Բակը խնամված է, առկա է բացօթյա լողավազան։ Մոտակայքում կան բանկեր, դպրոց, մանկապարտեզ, խանութներ, տրանսպորտի կանգառներ։