Կապիտալ վերանորոգում ստացած բնակարանը գտնվում է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ՝ վեց հարկանի շենքում, որտեղ գործում է անվտանգության ծառայություն։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է անխափան ջրամատակարարմամբ, բնական գազով և անհատական ջեռուցման համակարգով։ Բնակարանը կահավորված է և հագեցած տեխնիկայով։ Պատուհաններից բացվում է գրավիչ տեսարան դեպի զբոսայգի։ Ավտոմեքենա հնարավոր է կայանել թե՛ շենքի տակ, թե՛ բակում։ Մերձակայքում կա դպրոց, մանկապարտեզ, խանութներ։