Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 79 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սենյակները հագեցած են կահույքով և տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում <<ՍԱՍ>> սուպերմարկետը, Բարեկամություն մետրոյի կայարանը, ինչպես նաև բազմաթիվ խանութներ: