Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքում գործում է 2 վերելակ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները։