Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում՝ Նոր Զովք նորաբաց սուպերմարկետի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Հանձնվում է հոկտեմբերի 20-ից։