Վարձով է տրվում կապիտալ վերանորոգված և կահավորված 2 սենյականոց բնակարան Հյուսիսային պողոտայում, 10 հարկանի նորակառույց շենքի 8–րդ հարկում: Բնակարանի բնակելի մակերեսը կազմում է 85 ք.մ.: Անցկացված է կենտրոնացված ջեռուցման համակարգ: Սենյակների հատակը ծածկված է մանրահատակով: Երկու սանհանգույցներն էլ սալիկապատված են և ապահովված են սանտեխնիկայով: Հասանելի են ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Կա մեկ բաց պատշգամբ: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: