Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Օպերայի մոտ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։