Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 57 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության փողոցում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։