Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, գտնվում է 2 սենյականոց բնակարանը` 47 ք.մ ընդհանուր մակերեսով: Կապիտալ վերանորոգված է: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` "եվրո", սանհանգուցը սալիկապատ: Ունի ներկառուցված պահարաններ միջանցքում և ննջասենյակում, տարողունակ նկուղ 9 ք.մ: Ապահովված է մշտական ջրով և գազաֆիկացված է: Անցկացված է օպտիկամանրաթելային ինտերնետ կապ, կաբելային և արբանյակային հեռուստատեսություն: Շենքի բակում կա բացօթյա կայանատեղի: Մոտակայքում կա մանկապարտեզ, դպրոց, տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր և այլն: