Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց նրբաճաշակ ինտերիերով բնակարան՝ 53 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ.Սարգսյան փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը առկա են։ Ջեռուցումը անհատական է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ունի առանձին լվացքի համար նախատեսված սենյակ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։